Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:10 18-08-2025

ԱՄՆ-ում երկու հիմնական հարցի վերաբերյալ զեկույց եմ ներկայացրել USCIRF-ին․ Արման Թաթոյան

ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար (USCIRF) անցյալ շաբաթ ներկայացրել եմ զեկույց երկու հիմնական հարցի վերաբերյալ․ այս մասին գրառում է կատարել ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

1) Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ,

2) Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ:

Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։

Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։
Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:
Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում