Ներքին 3 տարի առաջ - 23:13 21-08-2023

Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Ցավալի լուր, զոհ, զինծառայող է զոհվել Գեղարքունիքում, Ախպրաձորի հատվածում, թշնամու գնդակից: Այն հատվածից, որն արդեն տեւական ժամանակ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Փաստն արդեն գրեթե մոռացվել է, չեն հիշում, սովորական է դարձել: Իսկ նույն ժամերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը անհասկանալի հանդերձանքով մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթի» աննորմալ անվանումով իբր«համաբանակային» մարզախաղերի բացման արարողությանը:

Հարկային աշխատողն ու ոստիկանը՝ համաբանակային մարզախաղերին... խենթացել են: Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից: Առանց այդ էլ շատ եք ստորացրել... ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Իսկ այսօր զոհ ունենք, մի լույս էլ հանգավ: Իսկ կային ժամանակներ, երբ Ախպրաձորն առաջնագիծ չէր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով