Ներքին 1 տարի առաջ - 19:17 24-05-2025

Ծառայությունը բոլորիս պարտքն է․ բանակից ազատվելու օրինագիծը չպետք է ընդունվի․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «փրկագնով» բանակից ազատվելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի վաղ առավոտյան, ժամը 9։00 քննարկվելու է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

«Պատրաստվում եմ այդ անկյունադարձային նիստին։ Ամեն ինչ պետք է անենք, որ՝

.հակասահմանադրական օրենքը չընդունվի։

.Սրանով չփլուզվի մեր պաշտպանական, անվտանգային համակարգը։

.Հայրենիքը չդառնա փող, փողատերը՝ «արտոնյալ», շինականը՝ պարտավոր։

Մանրակրկիտ, փաստարկներով պատրասվում եմ հապշտապ հրավիրվելիք նիստին՝ հանուն մեր Երկրի, ապագայի, Զինված ուժերի, մեր հազարավոր նահատակների ու այս պահին Հայրենիքի առաջ, դժվարին պայմաններում իրենց պարտքը կատարող ու բոլորիս խաղաղությունն ապահովող դիրքապահի։

Երկուշաբթի թեժ է լինելու։ Հետևեք նիստին։

Հայրենիքը սակարան չէ, ծառայությունը բոլորիս պարտքն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով