Ներքին 3 տարի առաջ - 11:15 21-08-2023

Իշխանությունը ճամպրուկ չէր, որ 2008-ին փոխանցեին Սերժ Սարգսյանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Զակազչիկներին» ասեք՝ իշխանությունը ճամպրուկ չէր, որ 2008-ին փոխանցեին Սերժ Սարգսյանին։
Արցախի հերոս, Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, 1-ին Արցախյան պատերազմի հաղթական զինադադար ստորագրած ու Ապրիլյան պատերազմը հաղթած Սերժ Սարգսյանի դեմ կեղտոտ քարոզ իրականցնողը կամ ալիեւների հարճ է, կամ էլ՝ զորացրված կուրտիզանուհի։

Արցախի ու Հայաստանի համար այս բախտորոշ օրերին մեկ էլ «հանկարծ» զորացրված
հետերայի համարում ունեցող արամգաբրիելյանովները «քար են նետում» Սերժ Սարգսյանի ուղղությամբ։

Քաղաքական կուրտիզանուհիների համար մեծ պատիվ կլինի նրանց պատաախանեմ, բայց կպատասխանեմ «հայտնի զակազչիկներին»։

Ինչու՞ եք հղի մնացել Սերժ Սարգսյանից ու Հանրապետականից։

Ո՞ր պետականակենտրոն քաղաքականություն էր վարում եւ հրաժարվում էր միակողմանի զիջումների գնալ Արցախի հարցում՝պաշտպանելով բացառապես ՀՀ ու Արցախի շահը։

Ո՞ր թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել ձեր աշխարհաքաղաքական տերերի համար մանրադրամ։
Թե՞ որ եւ գործով, եւ խոսքով հավատարիմ էր Արցախը չի կադող լինել Ադրբեջանի կազմում գաղափարին
Եվ վերջում իշխանությունը փոխանցելու մասով…

2008-ին Սերժ Սարգսյանին որեւէ մեկը, կրկնում եմ որեւէ մեկը իշխանությունը սկուտեղի վրա չի փոխանցել։
Սերժ Սարգսյանը եղել է Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ղեկավարը,հետո ՀՀ Պաշտպանության նախարարը,հետո ղեկավարել է միացյալ Ներքին Գործերի ու Ազգային Անվտանգության նախարարությունը…հետո 2000-2007թթ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարար։

2007-ին Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում եւ դրանից հետո գործող վարչապետը առաջադրվել է ու հաղթել է նախագահական ընտրություններում։

Թե բա Սերժին իշխանություն են տվել…

Իշխանությունը ճամպրուկ չէր, որ փոխանցեին Սերժ Սարգսյանին։

Հ.Գ. Անուրանալի է Սերժ Սարգսյանի ավանդը Արցախյան հաղթանակի եւ հայոց բանակի կազմավորման գործում։

Վազգեն Սարգսյան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով