Մամուլ 3 տարի առաջ - 08:53 19-08-2023

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման վայրը կտեղափոխվի՞․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի, իսկ ոմանց պնդմամբ՝ ընդամենը մետաղի թափոնների վերամշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման աշխատանքները տեւական ժամանակ է՝ դադարեցվել են եւ չեն վերսկսվում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործարանի շինհրապարակի ուղղությամբ կրկնվող կրակահերթերից հետո սեփականատերերը հայտարարեցին, որ «տեխնիկական դադար» են վերցնում։

Տեղեկություններ կան, որ քննարկվում է գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը, Երասխի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ մարզի Զոդ համայնք են ուզում գործարանը տեղափոխել։ Չնայած գործարանի երկու բաժնետերերից մեկի` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել էր դա` հայտարարելով, որ նման ծրագրեր այս պահին չկան` «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»