Ներքին 3 տարի առաջ - 20:29 17-08-2023

Արցախի երիտասարդները շրջափակման պայմաններում ստիպված են էլ ավելի շրջահայաց լինել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աջակցությամբ «Երիտասարդ ակումբների ալյանսն» իրագործում է «Դավիթ Բեկ» նախագիծ, որի շրջանակներում օրերս կազմակերպվել է ճամբար էքստրեմալ պայմաններում գոյատևելու հմտությունների ուսուցանմամբ։ Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։

Արցախի երիտասարդները շրջափակման պայմաններում ստիպված են էլ ավելի շրջահայաց լինել, անհրաժեշտ ունակություններ ունենալ ճգնաժամ հաղթահարելու, պատրաստ լինել սուղ միջոցներով անակնկալ դժվարություններ կարգավորելու։ Այս և մի շարք այլ գաղտնիքներ, հրահանգիչները փոխանցել են մասնակիցներից ակնկալելով փորձություններին դիմակայելու բարձր պատրաստվածություն։

Ինչպես նաև, ճամբարականները յուրացրել են Արցախի լեռնային պայմաններում վրանային ճամբար տեղակայելու, տեղանքում կողմնորոշվելու, անանցանելի ճանապարհներ հարթելու տեխնիկական հմտություններ։

Ճամբարի առօրյան ուղեկցվել է նաև հաճելի ժամանցային ծրագրերով խարույկի շուրջ երգ ու պարով, թեժ քննարկումների զրույցներով ու խաղերով։

Նախագծի ավարտական ակորդը տրվելու է օգոստոսի 27֊ին Ստեփանակերտում մեծ ու հանդիսավոր միջոցառմամբ,- ասվում է շարժման հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում