Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:50 24-03-2023

Հայաստանը կարող է ստիպված լինել ձերբակալել Պուտինին, եթե նա այցելի երկիր․ ՍԴ-ի որոշմամբ՝ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը այսօր որոշում է հրապարակել, որի համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։ Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս որոշման արդյունքում Երևանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի Հայաստան։

Հաղորդվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանի Ազգային ժողովը նույնպես հաստատի կանոնադրությունը՝ Հայաստանի իշխանությունները պարտավորվում են, օրինակ, կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եթե նա հայտնվի ՀՀ տարածքում։

BBC-ն հայտնում է, որ հետխորհրդային տարածքի ևս մեկ երկիր, որը միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ է, միացել է պետությունների շարքին, որոնցից Միջազգային քրեական դատարանի որոշմամբ պահանջվում է ձերբակալել Ռուսաստանի նախագահին։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։

Մարտի 19-ին Գերմանիայի արդարադատության նախարարը հայտնել էր, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվի Գերմանիայի տարածքում, տեղական իշխանությունները պարտավոր կլինեն նրան կալանքի տակ վերցնել և հանձնել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներին։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը, ինչպես նաև Միացյալ Նահանգները չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան