Ներքին 3 տարի առաջ - 16:30 14-08-2023

Ավինյանը սեփական փիարի համար խախտել է երթևեկության կանոնները

Նախորդ շաբաթվա վերջին թիվ 70 համարի «Գազելը» Երևանում կատարեց իր վերջին ուղևորությունը։ Այն գծից դուրս բերեց Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը։

Չնայած այն բանին, որ ՔՊ-ականները բազմիցս հորդորում էին, որ վարորդները սահմանված քանակից ավելի ուղևորներ չվերցնեին, անգամ վարորդներին տուգանում էին կանգնած ուղևորներ փոխադրելու համար, այդուհանդերձ Տիգրան Ավինյանի վարած «վերջին գազելում» ևս կանգնած ուղևորների կային, իսկ Ավինյանը երթևեկում էր առանց ամրագոտու, որի համար պարզ չէ Ավինյանը վարչական պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանն ունի «B» կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։ «B» կարգը տրամադրվում է ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված, կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող մեքենաներ վարելու համար։ Իսկ Գազել մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է «D1» կարգ ունենալ։ Ստացվում է, որ Ավինյանն օրենքի խախտում է թույլ տվել՝ չունենալով համապատասխան կարգ, վարել է միկրոավտոբուս։ Նման վարչական իրավախախտումն առաջացնում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ավինյանը նստում է մայրաքաղաքի տրանսպորտային միջոցների ղեկին, նա փորձարկել էր նաև Երևան ժամանած MAN ավտոբուսը։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ոստիկանությունը Ավինյանին տուգանել է իրավախախտման համար, թե՞ իշխանության ներկայացուցիչներն արտոնյալներ են։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»