Ներքին 2 տարի առաջ - 10:52 29-07-2024

Փաշինյանն ընկել է իր փիարի հետևից. «Չաղ Ռուստամին» «մաքրում են»

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 28-ին, սպանություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը։ Նա ձերբակալվել է «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով:

Oragir.News-ի տեղեկություններով, քրեական գործով ոչ մի լուրջ զարգացում տեղի չի ունենալու։ Քրեական գործով պետք է ապացուցվի Չաղ Ռուստամի կապը Ֆազի սպանությնան հետ, ինչը, արդեն հայտնի է, իբրև թե չի հաստատվելու։

Զուտ փիար այս գործընթացից կշահեն Ռուստամ Ստեփանյանն ու իշխանությունը․ նախ «Չաղ Ռուստամը» ցույց կտա, որ իբր մաքրվեց մեղադրանքից, իսկ իշխանությունն էլ հերթական բարենպաստ վիճակում կհայտնվի՝ ցույց տալով, որ չվախեցան, բռնեցին «Չաղ Ռուստամին», իսկ քննիչները չկարողացան ապացուցել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» անունը հաճախ են կապում ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, նշվում է, որ նա Փաշինյանի սանիկ «Շիշ բռնողի»` ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան