Ներքին 3 տարի առաջ - 16:20 12-08-2023

Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործը լի է կեղծիքներով․ Մելիքյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործը լի է կեղծիքներով։ Այս մասին հայտարարեց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով Հակակոռուպցիոն դատարանի դիմաց մասնակցում էր ի աջակցություն Արմեն Աշոտյանի իրականացվող ակցիային։

«Առաջին կեղծիքն այն է, որ Աշոտյանն իբրև թե մեղադրվում է ինչ-որ թալանի համար, իբր թե Աշոտյանի մեղադրանքը վերաբերում է պետական միջոցները վատնելուն։ Դա բացարձակ կեղծիք է»,-ասաց նա, ապա մանրամասնեց՝ մեղադրանքն ուսումնասիրելուց հետո չի գտնում այն պատասխանը, թե արդյոք նշված գործարանքերի հետևանքով պետությունը, Բժշկական համալսարանը վնաս կրել են, թե՞ ոչ։

«Այն գործարքի արդյունքում, որը դրված է այս շինծու քրեական գործի հիմքում, Բժշկական համասարանը լուրջ օգուտ է ստացել։ Վատնում հանցակազմի մասին խոսելն այստեղ բացարձակ անտեղի է։ Այս քրեական գործի մասին խոսելն իրավունքի տեսանկյունից խոսելն անիմաստ է։
Այստեղ ավելի շատ զովություն ու հով կա, քան քրեական գործի մեջ իրավաբանություն»,-նշեց իրավապաշտպանը, որ ելույթ էր ունենում +40 աստիճանից բարձր շոգի պայմաններում։

Նա ընդգծեց՝ այս իշխանությունը սիրում է կրկնել թալան-թալան, մինչեռ որևէ թալան այս պարագայում տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Աշոտյանը փորձել է ազդել վկաների վրա, ապա, ըստ Մելիքյանի, հրապարակված ձայնագրությունները նման հետևությունների տեղիք չեն տալիս։

«Աշոտյանը դրա կարիքն ընդհանրապես չուներ, քանի որ որևէ վնասի մասին խոսք լինել չի կարող։ Բժշկական համալսարանը ոչ միայն վնաս չի կրել, այլև օգուտ է ստացել այն գործարքի արդյունքում, որը մեղսագրվում է Աշոտյանին»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Աշոտյանին ազատությունից զրկելու կարիք չկար, քանի որ նա որևէ վնաս չէր տալիս իշխանություններին, Մելիքյանը հիշեցրեց. «Վերջին ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսկեց ադրբեջանական քաղաքականություն իրականացնել արդեն բացահայտ կերպով՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ձևով, հատկապես այդ ժամանակ Աշոտյանի պրոֆեսիոնալ ելույթները բոլորիս տալիս էին այն տեղեկատվությունը, որի կարիքը բոլորս ունեինք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով