Ներքին 3 տարի առաջ - 22:53 11-08-2023

Վերածննդի հրապարակն ազատել քոչվորի ու պանդխտության սիմվոլ վրաններից ու ավտոբուսներից․ Սերգեյ Ամիրյան

Արցախի նախագահի թեկնածու, գործարար և գյուղատնտես Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում տեղի ունեցող երևույթներին ու ներքին թշնամու գործելակերպին ծանոթ լինելով, մնում է մտածել, որ դիտավորյալ են ժողովրդի մոտ առաջացնում այս հոգեկան լարվածությունը: Դա իրենց պետք է, որ ժողովուրդը դառնա անկառավարելի, ափերից դուրս գա և դրա արդյունքում Ալիևն «իր տարածքում» կարգուկանոն հաստատելու հիմքով՝ զորքեր մտցնի Արցախ, դրանով իսկ, իր տարբերակով վերջ դնելով Արցախի հարցին:

Դրա իրական շահառուներն այս վիճակին բերողներն են, որոնց դուք լավ գիտեք:

Ծանոթ լինելով որոշ տեղեկությունների՝ կարծիքս անփոփոխ է, անհապաղ աթոռից պետք է հեռանա Արայիկ Հարությունյանը: Բայց, նշեմ, որ մեծ տարբերություն կա նրան հեռացնելու և իր ինքնակամ հեռանալու մեջ: Երկրորդի դեպքում, վերջը լավ չի լինելու, քանի որ դա կնշանակի, որ ինքն իր չար գործն արդեն արել է: Որպեսզի դա թույլ չտանք, այլ հնարավորություն ունենանք պահպանելու եղածը, պետք է նրան հիմա հեռացնել, քանի դեռ ուշ չէ:

Այնպես որ, խնդրում եմ, Վերածննդի հրապարակն ազատել քոչվորի ու պանդխտության սիմվոլ վրաններից ու ավտոբուսներից: Մի մոռացեք, որ այս հրապարակն Ազգի Վերածննդի վայրն է, ոչ թե հայրենալքության կայարանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան