Ներքին 3 տարի առաջ - 19:35 11-08-2023

Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանում դեսպանի կատարած աշխատանքը, տարբեր ծրագրերում ներդրած ջանքերը։

«Բավական լավ և բազմաոլորտ համագործակցություն ենք ունեցել։ Բազմաթիվ ծրագրերում զգացել ենք Ձեր անմիջական ազդեցությունը։ Կարծում եմ համագործակցության շատ լավ հիմքեր են դրված նաև ապագայի համար»,-ասել է նախարարը։
Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հատկապես 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դեսպանի ցուցաբերած ակտիվության, հակառակորդի թիրախավորած բնակավայրերում ֆիզիկապես գտնվելու և հետագայում այդ հետևանքները վերացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։

Նախարար Սանոսյանն առանձնահատուկ կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերը։

Անդրեա Վիկտորինն իր հերթին նկատել է, որ ՏԿԵ նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցություն է ունեցել և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։

«Տարբեր ոլորտներում մեծ առաջընթաց ունենք։ Միասին աշխատել ենք տեղական և մարզային մակարդակներում։ Ընդհանուր առմամաբ համագործակցության տեմպերը շատ բարենպաստ են»,-ասել է դեսպանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը, գրանցված հաջողությունները և որոշ ծրագրերով շարունակականություն ապահովելու հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի