Ներքին 3 տարի առաջ - 16:43 29-03-2023

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երևանի ավտոբուսներ» և Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական և դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին:

Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով