Ներքին 3 տարի առաջ - 23:46 10-08-2023

Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև

Օգոստոսի 20-ին` կիրակի օրը, Նյու Յորք քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև ժամը 12-ին (կեսօրին) Անվտանգության խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի:

Ըստ կազմակերպիչների՝ աշխարհի շատ պետություններ, միջազգային և դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը. ցավոք` անարդյունք:

«Հարգելի հայրենակից, նախորդ տարվա դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ գտնվող Արցախում մեր քույրերն ու եղբայրները կանգնած են սովի ու ցեղասպանության իրական վտանգի առջև…

Արցախահայության աղետալի վիճակն ամեն օր է՛լ ավելի է բարդանում, ուստի միասին կոտրենք հուսահատությունը, տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, բարձրացնենք մեր ձայնը հանուն Արցախի մեր հայրենակիցների»,- նշել են ցույցի կազմակերպիչները, փոխանցում է Aliq.ge-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում