Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:55 06-07-2025

Գերմանիայում ամեն կիրակի ցույց կանցկացվի՝ Սրբազանների և Կարապետյանի ազատ արձակման պահանջով

Այսուհետ հայտարարում ենք՝ ամեն կիրակի, ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջև կազմակերպելու ենք բողոքի ցույց, մինչև ապօրինի ձերբակալված Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանը, Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը, Սամվել Կարապետյանը և մյուս քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։

Այս մասինի ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը:

«Բանտերը գողերի, ավազակների ու դավաճանների համար են, ոչ թե Սրբազանների ու ֆորբսի ցուցակներում ներառնված հայ մեծահարուստների համար։ Մյուս Ցույցը՝ հուլիսի 6-ին դեսպանատան առջև։ Հաջորդը հուլիսի՝ 13-ին։ Ցույցին կարող եք միանալ նաև առցանց։ Առցանց մասնակցության համար դիմել Արամ Մկրտչյանին:

Բարձրացնենք մեր ձայնը ընդդեմ Հայաստանի բռնապետական ռեժիմի Նիկ․- Փաշի ղեկավարությամբ, որն իր դաժանությամբ անցավ բոլոր նախկիններին, որը իր կառավարությամբ ապրում է առանձին կյանք, իսկ ժողովուրդը առանձին կյանք, որը նույնիսկ սահմանադրության օրը նշում է ոչ թե իր ժողովրդի հետ այլ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ Օպերայի շենքում, փակված ոստիկանության եռաշերտ շղթայով քանի որ ժողովրդի հետ նա այլևս ոչ մի աղերս չունի։

Ուրախ կլինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսել դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցույցից տասնհինգ րոպե առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ հանկարծ ստիպված չլինի գերմանական ոստիկանության հորդորների տակ դուրս գա և վերցնի ցույցի պահանջագիր-պետիցիան։

Հ․ Գ․ Բեռլինում 29.06.2025 ցույցը Սփյուռքում գրանցված առաջին ցույցն էր ի պաշտպանություն ձերբակալված Սրբազանների և Սամվել Կարապետյանի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»