Ներքին 3 տարի առաջ - 19:00 08-08-2023

Աննահանջ պայքարելու ենք, մինչև պապաս վերադառնա․ թշնամու կողմից առևանգված արցախցու դուստր

«Մենք հույսով սպասում ենք, որ հայրս օր առաջ կվերադառնա»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Կարմիր խաչը երեկ՝ օգոստոսի 7-ին, այցելել է 68-ամյա արցախցուն, վերջինս երկտող է փոխանցել։

«Կարմիր խաչի միջոցով երկտող ենք ստացել՝ ձեռագիր, պապայի ձեռագիրն է, հաստատ ինքն է գրել։ Երկտողում գրված է՝ «Լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»։ Այսօր սպասում ենք ՄԻԵԴ-ի որոշմանը․․․»,- ասաց առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների և Կարմիր խաչի աշխատանքը, Վերա Խաչատրյանը պատասխանեց․

«Դեռևս բավարար եմ գնահատում, հետոն կերևա։ Միայն կարող եմ ասել, որ մենք աննահանջ պայքարելու ենք, մինչև պապաս վերադառնա»։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցի տղամարդուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով