Ներքին 3 տարի առաջ - 14:42 27-05-2023

Թշնամու կողմից առևանգված Հարությունը Կապանից է, 34 տարեկան

Թշնամու կողմից նախօրեին առևանգված 2 զինծառայողներից մեկը՝ Հարություն Յուրիկի Հովագիմյանը, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից է։

Հարությունը 34 տարեկան է, պայմանագրային զինծառայող։

Կապան խոշորացված համայքնի ղեկավար Գևորգ Փարսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հենց Կապան համայնքի տարածքում։

«Կոնկրետ տեղը չեմ նշի, բայց մեր համայնքի տարածքում է եղել։ Հարությունն ինձ ծանոթ անձնավորություն է, պայմանագրային զինծառայող է, ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ նկատել եմ իրեն»։

Հարցին՝ Հարությունն ամուսնացա՞ծ է, երեխաներ ունի՞, Գևորգ Փարսյանը պատասխանեց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ ամուսնացած չէ, երեխաներ չունի»։

Հաշվի առնելով, որ խնդիրը Պաշտպանության նախարարության տիրույթում է, այլ հարցեր չուղղեցինք համայնքի ղեկավարին։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ մայիսի 26-ին, ժամը 19:00-ից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Գերատեսչությունը հայտնել էր, որ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներեն ընթանում: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Այսօր արդեն ՊՆ-ից հայտնեցին, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:



«Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ։

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»