Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 15:30 08-08-2023

ԾԻԳ-ի տնօրենն ասում է՝ ես հոգնել եմ ձեզնից․ Ֆիրդուսիի բնակիչ

Ֆիրդուսիի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց։

Նրանք ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանին, սակայն, ինչպես տեղում պարզվեց, սեփականանտերերից մեկի՝ Ռոբերտ Բաղյանի հարցով Շողիկ Երանյանը չի զբաղվում․

«Ես այդպես էլ չեմ հասկանում, թե իմ հարցով վերջը ով է զբաղվելու՝ դատախազությու՞նը, կառավարությու՞նը, թե՞ ԾԻԳ-ը։ Բոլորն ասում են՝ չենք կարող այդ հարցով զբաղվել։ Մինչ այս Երանյանի հետ հանդիպել էինք, սակայն հետո «Ազատություն» լրատվականին հարցազրույց էր տվել և ամեն ինչ աղավաղել էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչը։

Սեփականատերը նաև նշեց, որ ԾԻԳ-ի տնօրենն ասում է, որ արդեն հոգնել է բնակիչներից․ «Հոգնել է ինչի՞ց՝ այդքան խախտումներ անելու՞ց, հոգնե՞լ եք, որ արդեն չենք խաբնվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով