Ներքին 3 տարի առաջ - 09:30 08-08-2023

Ծառուկյան, խելքդ գլուխդ հավաքի, ժողովրդի հետ գործ չունես․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում կրքերը չեն հանդարտվում։

Գործարանի աշխատակիցներն Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Գագիկ Ծառուկյանի հրահանգով թոշակառուներին աշխատանքից ազատելու գործընթաց է սկսվել, և որ այդ մասին արդեն աշխատակիցներին հայտնել են։ Իսկ պատճառն ըստ աշխատակիցների՝ հուլիսի 20-ին Oragir.News-ում հրապարակված հոդվածն է, որտեղ աշխատակիցները դժգոհել էին Գագիկ Ծառուկյանից։

«Աշխատում ենք, որ Ծառուկյանը 10 միլիոնանոց ամանների մեջ հաց ուտի․ հերթափոխը 400 դրամով է բարձրացրել»,- նախորդ ամիս ասել էին «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները։

Գործարանի աշխատակիցների խոսքով՝ նախորդ շաբաթ «Արարատցեմենտ»-ի տնօրինությունից Գոռ Նազարյանը արտադրամասերի պետերին փոխանցել է, որ առաջիկայում բոլոր թոշակառուներն ազատվելու են աշխատանքից։

«Պրինցիպ են ընկել այդ նյութից հետո, ընկել են ժողովրդի հետևից։ Գործարանի տնօրենը՝ Գոռ Նազարյանը, որը Ծառուկյանի հորեղբոր թոռն է, թե ո՞վ է, համենայնդեպս շատ մոտ ազգական է, արտադրամասերի պետերին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի վերջ տարեցները աշխատանքից ազատվելու են։ Այդ Գոռը բոլոր աշխատողներին արդեն զզվացրել է, այնպիսի բաներ է արել, որ էլ ասելու չէ, համենայնդեպս այս պահին զերծ կմնանք դրանք հանրայնացնելուց»,- ասաց գործարանի աշխատակիցը։

Ճշտող հարցին՝ գործարանում քանի՞ տարեց աշխատող կա, քանի՞ աշխատակցի են սպառնում աշխատանքից ազատել, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Յուրքանչյուր արտադրամասում 8-10 տարեց աշխատակից կա, խոսքը շուրջ 100 աշխատողի մասին է։ Նաչալնիկ ցեխերը արդեն հաշվառում են անում, թե քանի թոշակառու կա գործարանում։

Այս ամենի հետևում կանգնած է այդ Գոռը, ուստի մենք կոչով դիմում ենք Ծառուկյանին, որպեսզի այդ Գոռ Նազարյանին կարգի է հրավիրի, հակառակ դեպքում ծայրահեղ քայլերի կդիմենք։

Այս անգամ արդեն ներում-բեկում չի լինի, քայլելով իրենց վրայով կանցնենք, թող չմտածեն, որ բերդի 2 դարպաս են սարքել, իրենց ամեն ինչ կարելի է։ Ծառուկյան, խելքդ գլուխդ հավաքի, ժողովդրի հետ գործ չունես։

Ամբողջ Արարատ քաղաքի անունից զգուշացնում ենք Ծառուկյանին, որ այստեղ գործում է մի մեծ շարժում, որը ամեն պահի բունտ կանի։ Ծառուկյան, այնպես մի արա, որ թույլ չտանք մուտք գործես Արարատ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ