Ներքին 3 տարի առաջ - 09:38 20-07-2023

Աշխատում ենք, որ Ծառուկյանը 10 միլիոնանոց ամանների մեջ հաց ուտի․ հերթափոխը 400 դրամով է բարձրացրել

Մոտ 1 ամիս առաջ՝ հունիսի 21-ին, «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է գործարան, հանդիպել աշխատակիցների հետ, խոստացել, որ աշխատավարձերը բարձրացնելու է։
Այս ամիս արդեն աշխատակիկցները ստացել են աշխատավարձերը, սակայն նշում են, որ բարձրացումը չնչին է եղել։

«Գագիկ Ծառուկյանը մեզ ձեռք է առնում, էնպես էր հայտարարել՝ աշխատավարձերը նորմալ կբարձրացնեմ, որ մարդիկ սպասում էին գոնե 40-50 հազար դրամ բարձրացում կլինի, բայց մի շաբաթ առաջ փողերը ստացանք ու ի՞նչ։ Հերթափոխը 400-500 դրամ է բարձրացրել, պատկերացնո՞ւմ եք։ Այդքան թույնը շնչում ենք, այդքան ծանր պայմաններում աշխատում ենք, բայց մեր աշխատանքը ընդամենը 400 դրամ են գնահատել։ Իրենք ասում են՝ 12․000 դրամ բարձրացում է եղել, բայց մենք հո՞ հիմար չենք, հաշվում ենք մեր հերթափոխի օրերեը, բաժանում այդ գումարի վրա և օրը ստացվում է 400 դրամ։

Գործարանի աշխատակիցներս միայն մի բան ունենք ասելու Ծառուկյան Գագիկին։ Մեծն Ծառուկյան, մենք աշխատում ենք, որ դու 10 միլիոն դրամանոց ամանների մեջ հաց ուտես»։

Աշխատակիցների խոսքով՝ ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդ կադրերը դուրս են գալիս գործարանից, հիմա էլ խոսակցություններ կան, որ բազմաթիվ աշխատողներ կրկին պատրաստվում են դուրս գալ։

«Արդեն այլ տեղեր աշխատանք են փնտրում, երիտասարդները հիմնականում Երևանում են աշխատանք փնտրում, ասում են՝ ավելի լավ է, ամիսը 300-400 հազարով շինարարության վրա աշխատեն, քան թե ամեն օր այս թույնը շնչեն ու կոպեկներ ստանան։ Ջահելները դուրս են գալիս, էս գործարանը ծերանոցի է վերածվել, միայն ծերերն են մնում՝ թոշակառուները, ջահելությունը մտնում, 5 ամիս, 8 ամիս հետո դուրս են գալիս, որովհետև այդքան ցածր աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել, ապրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը