Ուղիղ խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:00 04-08-2023

Օրվա իշխանությունները կարող են ցանկացած մարդու առևանգել և հանձնել Ադրբեջանին

Օրվա իշխանությունները կարող են ցանկացած մարդու տվյալները վերցնել և փոխանցել Ադրբեջանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Որդիների կանչ ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը՝ 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը։

Ռոստոմյանը չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները կարող են Երևանի կենտրոնում մարդկանց առևանգել և Նախիջևանի հետ սահմանին հանձնել Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ սա մտահոգիչ է, և հանրությունը պետք է այս կապակցությամբ իր ձայնը բարձրացնի։

Վերջինս նաև հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը պետք է մնային հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն դա տեղի չի ունեցել։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է