Մամուլ 3 տարի առաջ - 09:15 04-08-2023

Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ դատախազներ, դատախազությունում տարբեր պաշտոն զբաղեցնողներ, վարչության պետեր եւ այլք մինչ «գլխավորին զանգահարելը» մեկը մյուսին զանգահարում խորհրդակցում են՝ ինչ անել. եթե զանգահարեն ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպում խնդրեն, կմերժի՞, թե՞ կնդունի: Ասել է թե՝ գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով, եւ դատախազներից շատերի հետ մարդկային շփում, անգամ հեռախոսային քննարկում չկա:

Դատախազության շատ աշխատակիցներ չգիտեն՝ ում դիմել, իրենց խնդիիրների ու առաջացած հարցերի դեպքում ում հետ քննարկել: Ինչո՞ւ է գլխավոր դատախազը այնպիսի դիրք ընդունել, որ համակարգում շփվում է բացառապես իր մտերիմների, համակարգի նորեկների հետ, իսկ մարզային դատախազների, անգամ վարչության պետերի համար հասանելի չէ: Այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից: Գլխավոր դատախազի խորհրդականը հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի ղեկավարությամբ յուրաքանչյուր օր տեղի են ունենում հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցում են Գլխավոր դատախազության վարչությունների, Երեւան քաղաքի եւ մարզերի տասնյակ դատախազներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում