Ներքին 3 տարի առաջ - 20:23 02-08-2023

«Մուրացան» մանկական  հիվանդանոց է տեղափոխվել է 5-ամյա տղա երեխայի դի․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:

Պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։

Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է իրենց տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել: Մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի