Ուղիղ խոսք Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 14:30 02-08-2023

ՌԴ-ից չարժի որևէ բան սպասել. Պուտինի ռեժիմը թքած ունի այլ երկրների վրա

Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխանություններից չարժի որևէ բան սպասել, սակայն դա չի նշանակում, որ չպետք է նման ակցիաներ իրականացնել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Ալիք մեդիա լրատվական գործակալության ռուսական ծառայության լրագրող Անտոն Պիոտրովիչը՝ անդրադառնալով այսօր Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան տան առաջ կայացած բողոքի ակցիային։

Լրագրողի համոզմամբ՝ Ռուսաստանի գործող վարչակազմին հետաքրքրում են միայն սեփական երկրի շահերը, և Պուտինի ռեժիմը պարզապես թքած ունի այլ երկրների վրա։

Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ռուսաստանի հասարակությունը լավ տեղեկացված չէ Արցախյան հակամարտության, ինչպես նաև ներկայումս Արցախի տարածքում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ ներկայումս ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ռազմաճակատում ընթացող զարգացումների վրա, և նաև այս պատճառով Արցախի մասին ՌԴ-ում շատ բան հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում.



Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի