Ներքին 3 տարի առաջ - 18:11 30-07-2023

14-17 տարեկան երեխաների հատուկ սարքում են թմրամոլ․ Արթուր Վարդանյանի ահազանգը․ տեսանյութ

Քաղաքական գործիչ Արթուր Վարդանյանը տեսաուղերձով մտահոգիչ տեղեկություններ է հաղորդել Հայաստանում ու մասնավորապես Երևանում տեղի ունեցող մասսայական բնույթի հանցագործության մասին։

Ըստ Վարդանյանի՝ կան «կրիստալ» տեսակի թմրամիջոցներ իրացնող խմբեր, որոնք անվճար տրամադրում են այդ թմրանյութերը 14-17 տարեկան երեխաների, ապա թմրանյութին սովորեցնելուց հետո այդ երեխաներին անվճար աշխատեցնում են՝ պարտադրելով թմրանյութի անվճար չափաբաժնի դիմաց թմրանյութեր «ցրել»։

Արթուր Վարդանյանի խոսքով, երևույթը առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում, նույնիսկ Գյումրիում։ Ըստ Վարդանյանի՝ թաղամասեր կան, որտեղ արդեն հարյուրավոր անչափահասներ են ներգրավված այս հանցագործության մեջ։

Արթուր Վարդանյանը տեղեկություններ ունի, որ այս գործընթացը կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ուժերի կողմից՝ Հայաստանը ներսից վերացնելու համար։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում