Մամուլ 3 տարի առաջ - 08:09 26-07-2023

ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո բնակարան ու կայանատեղի է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որ քաղհասարակությունից է խորհրդարան մտել, իր կարողություններն է մեծացնում: Պատգամավորը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, բնակարան եւ ավտոկայանատեղի է գնել։ Երկուսն էլ գնվել են նույն օրում՝ մարտի 20-ին, Արաբկիր վարչական շրջանում:

Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որից 90 հազարը «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից է ստացել, 24 հազարը՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից, իսկ մնացածն էլ նրա աշխատավարձն է։ Թե ինչի դիմաց է դրամաշնորհներով աշխատող այդ կազմակերպություններից գումար ստացել Տիգրանյանը, հայտարարագրում չի երեւում:

«Թրանսփերփնսի ինտթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախկին աշխատակիցը շատ բաներ փակել է հայտարարագրում:
Բանն այն է, որ, «Պատգամավորի երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պատգամավորը կարող է միայն գիտամանկավարժական գործունեություն ծավալել: Թե այս ՀԿ-ները ինչ կապ ունեն գիտամանկավարժության հետ, ինչի դիմաց են վճարել Տիգրանյանին, դա էլ չի երեւում հայտարարագրում: Կարծում ենք՝ այստեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի: Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորը նաեւ վարկ ունի, որը հիփոթեք է՝ բնակարան ձեռք բերելու համար։

Հիփոթեքի գումարը տարվա վերջում կազմել է 22 մլն 212 հազար դրամ, սակայն վարկի մարման ծախսերի վերաբերյալ նախկինում թափանցիկության մասին զեկույցներ ներկայացնող Տիգրանյանի հայտարարագրում տեղեկություններ չկան՝ որքան է մարել, ինչ միջոցներից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով