Ներքին 3 տարի առաջ - 15:12 25-07-2023

Մինչև ե՞րբ ենք ապրելու «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ, բա Մոսկվայի խնդիրներն ով լուծի․ Նիկոլ Փաշինյան

Ես ինչ-որ տեղ համաձայն եմ դրա հետ. իսկապես, միշտ չէ ու լավ ու ազնիվ ռեժիմ է, որ ինչ-որ մի իրավիճակ ունենք եւ ասում ենք՝ Մոսկվա, տես ինչ ես անում. Կամ Վաշինգտոն, կամ Բրյուսել, տես ինչ ես անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ԼՂ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը չտեղափոխել երրորդ երկրների վրա:

«Իսկ մենք ի՞նչ ենք անում, իսկ Ստեփանակերտն ինչ է անում: Սրա մասին է խոսքը: Մենք էլ պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը հասցեագրելու: Այո, Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան ազնիվ շեշտադրումներ, և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝ լավ, 30 տարվա անկախ պետություն եք, ինչքա՞ն եք ցանկացած պրոբլեմի դեպքում զանգելու Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա։

Այդպիսի ժանր ունենք չէ՞ մենք՝ «Նամակ ռուսաց թագավորին», մինչև երբ ենք ապրելու այդ ժանրի մեջ: Ընդ որում այդ ժանրի հիմնադրման գործում ԼՂ-ի մեր հայրենակիցները շատ էական դերակատրում ունեն։ Չե՞նք տեսնում, թե Մոսկվան ինչ խնդիրներ ունի, բա Մոսկվային խնդիրներն ո՞վ լուծի։ Բոլորն էլ ունեն խնդիրներ։

Իմիջայլոց 2020թ-ի պատերազմի մեկնարկի համատեքստում մի գործոն կա, որի մասին մենք մոռանում ենք, դա կովիդի գործոնն է։ Այդ երկրներում ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ էին մեռնում ու կովիդը դարձել էր մի գլոբալ պրոբեմ, որ ու բոլորը ամեն բան մոռացել էին ու զբաղվում էին դրանով»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ հարցեր լուծել, դա նշանակում է, որ իրենք էլ ունեն հարցեր, որոնք չեն կարողանում լուծել՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում. «Մենք որպես անկախ պետություն, պետք է անենք հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ մեր խնդիրների լուծողը առաջին հերթին մենք ենք։ Դա է նաև պատճառը, որ համաձայնվել եմ այն պայմանավորվածությանը, որ ՀՀ-ն ու Ադբեջանը փոխադարձ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով