Ներքին 3 տարի առաջ - 13:19 25-07-2023

Աշխարհը ճանաչում է Կոսովոն, որովհետեւ այնտեղ չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը․ Գեւորգ Դանիելյան

Եթե ըստ որոշ գործիչների՝ տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն, ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նխարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի ներկայացուցիչները միջազգային իրավունքին հավատարիմ՝ դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են: Աշխարհն այսօր ճանաչում է Կոսովոն, որտեղ անգամ դասական իմաստով հանրաքվե չի եղել, իսկ ճանաչել է ոչ միայն զուտ քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը:

Հ.Գ. Այս օրերին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմը միջազգային Նյուրենբերգյան դատախաղում 100 պետությունների թիմերի մեջ գրավել է 1-ին տեղը (սա վատ նորություն է միայն հայրենական բուհերը սոսկ միջազգային վարկանիշի աղյուսակով գնահատողների համար): Սրտանց շնորհավորում եմ մեր ուսանողներին և այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած դասախոսներին ու ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանին: Այս հաղթանակը կարևոր է, քանզի մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ՝ նկատի ունենալով ալիևի մեծ ախորժակով նկրտումները, որոնք ապագայում սպասել չեն տա….»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով