Մամուլ 3 տարի առաջ - 09:01 25-07-2023

ՄԻԵԴ-ը մինչեւ սեպտեմբեր պատասխան է ակնկալում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին արագ կոմունիկացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի գանգատը։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դադարեցրել էր Անտոնյանի լիազորությունները։ Մայիսի 24-ին Անտոնյանի ներկայացուցիչը դիմումն ուղարկել է ՄԻԵԴ, եւ Եվրադատարանն արդեն կոմունիկացրել է կառավարությանը, այսինքն` մի շարք հարցեր են ուղղել` ակնկալելով մինչեւ սեպտեմբեր ստանալ պատասխաններ։

Նաեւ առաջարկել են պատասխանել` պատրա՞ստ է արդյոք պետությունը հաշտության ուղղությամբ քայլեր անելու։ Ստացվում է, որ զարգացումները շատ արագ են տեղի ունեցել, եւ ԲԴԽ ակնկալիքները, որ գործընթացը կտեւի 5 եւ ավելի տարի, իսկ դրանից հետո «կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը», չեն արդարանալու։

Եվրոպական կառույցների՝ ԲԴԽ-ին ուղղված զգուշացումները՝ ապօրինի քայլերից զերծ մնալու վերաբերյալ, անտեսելն անհետեւանք չի մնացել, եւ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիմա հարկադրված է պատասխան տալ դատավորների չհայտարարված «վեթինգ» անելու եւ իշխանություններին անհաճո դատավորներից ազատվելու գործընթացի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով