Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:02 24-07-2023

Թեհրանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի մասնակցությամբ

Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

«Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների միջև մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթացը», - ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր վերջին հանդիպումը, վերջին ամիսներին Հայաստանի վարչապետի հետ նրա հանդիպումը և այսօր Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը կարող են դիտարկվել որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ստեղծման Իրանի միջոցներ:

Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ հարևանների շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին:

«Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի իշխանության համար կռիվների և մրցակցության թատերաբեմի, քանի որ դա ձգձգում է խաղաղությունը տարածաշրջանում», - նշել է նա՝ հավելելով, որ կայուն խաղաղությունը կառավարությունների և ազգերի միջև բարեկամական և սահուն լեզու է պահանջում:

«Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների միջև «3+3» ձևաչափը, և Իրանը հայտարարում է այդ հանդիպումն անցկացնելու իր պատրաստակամության մասին, որին կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին