Ներքին 3 տարի առաջ - 13:35 20-07-2023

Ամուսինս կարոտին չդիմացավ, սիրտը 2 տեղից ճաքել էր․ «Քիմիկների» զորամասի անհետ կորածների 3-րդ ծնողն է մահացել

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո զոհված և անհետ կորած զինծառայողների բազմաթիվ ծնողներ են մահացել։

Oragir.News-ը տեղեկացավ, որ նախորդ ամիս մահացել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած համարվող Սամվել Փիրոյանի հայրը՝ 57-ամյա Անդրանիկ Փիրոյանը։

«Արդեն 3-րդ մահն է։ Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների 2-ի մայրերը մահացել են, նախորդ ամիս էլ Անդրանիկը մահացավ։ Ծնողները չեն դիմանում այս ծանր հարվածին, 2 տարի 8 ամիս պայքարում ենք, պահանջում ենք, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն, մի պատասխան տան մեզ, բայց ապարդյուն։ Երեկ էլ Բաղրամյան պողոտան փակեցինք, բայց Փաշինյանը հարկ չհամարեց մեզ ընդունել»,- ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Անհետ կորած համարվող Սամվել Փիրոյանի մայրը՝ Սոֆյա Գալստյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ամուսինը առողջական որևէ խնդիր չի ունեցել, պարզապես սիրտը որդու կարոտին էլ չի դիմացել․

«Ինքն առողջ էր, ոչ մի հիվանդություն չուներ, անգամ ճնշում չուներ, սիրով ու հավատով սպասում էր զավակի վերադարձին, բայց հանկարծամահ եղավ, սիրտը 2 տեղից ճաքել էր, բժիշկները չկարողացան փրկել։ Ինքը հավատում էր, որ մեր որդին գալու է, գոնե Սամվելս գար, տեսներ, նոր․․․»։

Տիկին Սոֆյան պատմեց, որ Սամվելը բարձրագույն կրթություն ունի՝ քանդակագործ է, Երևանում է աշխատել, բայց 2020 թվականի ամռանը որոշել և որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի էր անցնել Էջմիածնի «Քիմիկների» զորամասում։

«1․5-2 ամսվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց։ Սամվելս 1990 թվականին է ծնվել, հիմա 33 տարեկան է, ամուսնացած է, որ գնաց կռիվ, աղջիկը 6 ամսական էր, հիմա 3․5 տարեկան է, արդեն խոսում է, պապային է հարցնում, ամեն օրը բացվում է պապայով, հենց լաց է լինում, պապային է կանչում։

Մեր տղերքն ամեն րոպեն վտանգի տակ են, իսկ մեր Կառավարությունը ինչ է մտածում, չգիտենք։ Աղոթքով ապրում ենք, մեր հույսը միայն Աստված է, որ փրկվեն մեր երեխեքը»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»