Ներքին 3 տարի առաջ - 16:30 30-06-2023

Դոգը քեզ պիտի գովա էսօր․ «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի ծնողը՝ դատավորին

Այսօր շարունակվել է «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստը, որում մեղադրանքի կողմից ներկայացված լրացուցիչ զննություն կատարելու մասին արձանագրությունը հրապարակվեց և հետազոտվեց։

«Քանի որ այս նիստին պլանավորել էինք հարցաքննել նաև տուժողներին, որոնք չեն ներկայացել, նման պայմաններում սահմանափակվենք այսքանով»,- հայտարարեց նիստը վարող դատավորը, որը, սակայն, առաջ բերեց դահլիճում ներկա ծնողների դժգոհությունը։

«Այսինքն էսքան ժողովրդին հավաքել եք, որ էդ 5-ը չգան, որ այ էս դատը․․․Դոգը քեզ պիտի գովա էսօր»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը և դուրս եկավ դատարանի դահլիճից։

Դատավորը հայտարարեց, որ այս պահին այլ հնարավորություն չունեն և տուժողների հարցաքննությունը տեղափոխվում է հաջորդ դատական նիստին։

Նիստին ներկա ծնողները ևս դժգոհեցին՝ նշելով, որ արդեն 5 ամիս է անցել, փոոփոխություն չկա։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան