Արտաքին 3 տարի առաջ - 14:15 15-07-2023

ԵԽ պատգամավորները Վրաստանին հորդորում են Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Եվրոպական խորհրդարանի շուրջ 50 պատգամավորներ նամակով դիմել են Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով այդ երկրի երրորդ նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Այս մասին տեղեկացնում է Aliq Media լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պատգամավորներն ընդգծել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը։ Նրանց համոզմամբ՝ այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը, ինչպես նաև վկայում այն մասին , որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Վերջիններս հայտնել են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։

«Նախկին նախագահ Սաակաշվիլիին տեղափոխեք ԵՄ անդամ երկրներից մեկը, որտեղ նա կստանա անհրաժեշտ և համարժեք բժշկական ծառայություններ»,- ասվում է նամակում։

Եվրախորհրդարանի պատգամավորները միևնույն ժամանակ շեշտել են այս դեպքի կարևորությունը Վրաստանի՝ ԵՄ-ին հետագա ինտեգրման ճանապարհին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով