Արտաքին 4 տարի առաջ - 10:23 20-11-2021

Սաակաշվիլիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ

TV Pirveli հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոցից Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ տեղափոխելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդվում է, քաղաքական գործչին ուղեկցել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան։

Ռեանիմոբիլը, որում գտնվել է Սաակաշվիլին, ուղեկցել են ոստիկանության և արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության մեքենաները։

Հեռուստաալիքի տվյալներով, ավտոշարասյունը ճանապարհին է եղել մոտ մեկ ժամ։ Այժմ հոսպիտալում իրավիճակը հանգիստ է։

Միևնույն ժամանակ, բուժհաստատությունը պատրաստվել է բանտարկյալի ընդունելությանը. նրա հիվանդասենյակի պատուհաններին տեղադրվել են մետաղյա ճաղավանդակներ, բուժհաստատությունը շրջափակվել է իրավապահների կողմից, իսկ հիվանդանոցին կից կայանատեղում ոչ մի մեքենա չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով