Արտաքին 3 տարի առաջ - 14:15 14-07-2023

ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցությունը ՌԴ-ի անվտանգության համար սպառնալիք կստեղծի. Պուտին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար։

Այս մասին Պուտինն ասել է ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկն այն էլ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սպառնալիքն է։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտորեն վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտորեն վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի բարձրացնի բուն Ուկրաինայի անվտանգությունը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունն աշխարհը շատ ավելի խոցելի կդարձնի և կհանգեցնի լրացուցիչ լարվածության միջազգային ասպարեզում։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով