Արտաքին 4 տարի առաջ - 12:16 28-06-2022

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. Մեդվեդև

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե նա հետագայում փորձի ոտնձգություն կատարել Ղրիմի դեմ, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ պատերազմի հայտարարություն է մեր երկրին: Եվ եթե դա անի ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ապա դա կվերածվի հակամարտության ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Երրորդ համաշխարհային պատերազմ: Համընդհանուր աղետ»,- ասել է Մեդվեդևը AIF-ին տված հարցազրույցում:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը մեզ առանձնապես ոչ մի նոր սպառնալիք չի բերում: Այս երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են բավականին հարգալից և փոխադարձ բարյացկամ: Թեև նախկինում, իհարկե, տարբեր իրավիճակներ են եղել։ Հիմա մենք այս երկրների հետ չունենք ու չենք էլ ունենա տարածքային վեճեր և նույնիսկ դրա հետ կապված առիթներ»,- ասել է Մեդվեդևը:

«Եթե Դաշինքին միանալով նրանք իրենց ավելի լավ ու հանգիստ կզգան, հաջողություն: ՆԱՏՕ-ն առանց Շվեդիայի և Ֆինլանդիայի էլ արդեն մոտ է մեր երկրին»,- հավելել է նա։

«Ուկրաինայի ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը շատ ավելի վտանգավոր է մեր երկրի համար,- հայտարարել է Մեդվեդևը։ Նրա խոսքով, պատճառը «չկարգավորված տարածքային վեճերն են, ինչպես նաև տարածաշրջանների կարգավիճակի տարբեր ըմբռնումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով