Արտաքին 3 տարի առաջ - 22:30 12-07-2023

Նավալնուն 100 օր անընդմեջ կալանավայրում պարտադրում են լսել Պուտինի միևնույն ելույթը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը երկարաժամկետ բանտարկություն է կրում Վլադիմիրի շրջանի թիվ 6 ուղղիչ գաղութում, հարյուր օր անընդմեջ ամեն երեկո լսում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նույն ելույթը։ Այս մասին Նավալնու անունից հաղորդագրություն է տարածվել նրա սոցիալական ցանցերում։

Հաղորդվում է, որ Նավալնին անդադար լսում է ՌԴ Դաշնային ժողովին ուղղված Պուտինի փետրվարյան ուղերձը։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Նավալնին դատարան է դիմել՝ պահանջելով բացատրել, թե ինչ հիմքով է ստիպված լսել Պուտինի ուղերձը, այլ ոչ թե ռադիո։ Դատարանում դա պատճառաբանվել է «դաստիարակչական աշխատանքի ցուցումներով», գրում է svoboda.org-ը։

Թիվ 6 ուղղիչ գաղութի տեղեկանքում նշվում է, որ Պուտինի ուղերձը ներառված է «դատապարտյալների շրջանում օրինապաշտ վարքագիծ, անձի, հասարակության, աշխատանքի, մարդկային վարքագծի նորմերի և կանոնների նկատմամբ հարգանք ձևավորելու նպատակով»։

Ալեքսեյ Նավալնին խարդախության մեղադրանքով ինը տարվա պատիժ է կրում խիստ ռեժիմի գաղութում։ Ինքը, ռուս իրավապաշտպանները և միջազգային հանրությունը նրա հետապնդումը քաղաքական են համարում։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով