Ներքին 3 տարի առաջ - 20:13 10-07-2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ:

Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների առթիվ:

«Ձեր հաջողությունները շատ ոգևորիչ են ոչ միայն մեզ, այլև պատանիների համար: Շատ ուրախ եմ, որ մարզաձևերի ցանկն ընդլայնվում է ու հաջողություններ ենք գրանցում տարբեր մարզաձևերում: Այս տարի մեր մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել ու սա շատ ուրախալի է: Սա նշանակում է, որ մարզիկները ցանկացած մրցաշարի հանդես են գալիս մեծ սրտացավությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Կառավարությունը շարունակաբար մեծացնում է սպորտին տրամադրվող աջակցությունը: Բացի տարեսկզբին տրամադրվող հիմնական ֆինանսավորումից, արդեն երկրորդ տարին ֆեդերացիներին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում: Սա, վստահ եմ, օգնում է մարզիկներին կենտրոնանալու բացառապես իրենց մրցելույթների և մարզավիճակի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզիկներին՝ նշելով, որ շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է կայուն մրցելույթները: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կանանց թիմը կկարողանա ձեռնոց նետել տղամարդկանց հավաքականին:

Հիշեցնենք՝ Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:

Էլինա Դանիելյանի խոսքով՝ տպավորությունները շատ մեծ են եղել. «Առաջին անգամ էր անցկացվում զույգերի Եվրոպայի առաջնություն, ու մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդպիսի մեծամասշտաբ մրցաշարում: Կարելի է ասել՝ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունում գրեցինք մեր անունը: Իրարանցումը շատ մեծ էր: Շախմատային աշխարհը շատ դրական արձագանքեց այդ մրցաշարին: Կարելի է ասել՝ պատմության մեջ մտանք»:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մյուս մարզաձևերին, որոնցում հայ մարզիկները հաջողութություններ են գրանցել. «Մուայթայի համար սա առաջին էական հաջողությունն է պաշտոնական մրցումներում. մարզաձևը մեր տեսադաշտում է: Անիտա Մակյանը հիանալի հաջողություն գրանցեց կարատեում: Իսկ հրաձիգները ուրախացնում են իրենց կայուն ելույթներով»:

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում նաև մի շարք հուզող հարցեր բարձրացրել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում