Ներքին 4 տարի առաջ - 18:25 19-05-2022

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և շարունակական համագործակցությանը նպաստելու համար: Ժաննա Ադրեասյանը շեշտել է, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, ուստի ոլորտում հաջողությամբ իրականացվում են մի շարք բարեփոխումներ:

«Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել հայկական պատվիրակության այցն Էստոնիայի Հանրապետություն՝ «Էստոնական կրթության լավագույն փորձի փոխանակման ծրագրի» շրջանակում կրթական համակարգի առանձնահատկություններն ու վերջին տարիներին միջազգային տարբեր ստուգատեսներում լավագույն արդյունք ցուցաբերելու փորձառությունն ուսումնասիրելու նպատակով: Շնորհակալ ենք, հայկական պատվիրակության այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել նաև միջբուհական երկխոսությունը, որը կներառի համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Այդ կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը դեսպանին առաջարկել է դիտարկել համագործակցության ծրագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը. «Ուրախ կլինենք հյուրընկալել մեր գործընկերներին Հայաստանում՝ հետագա ծրագրերն ու փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով»:

Արտակարգ և լիազոր դեսպանը դրական է գնահատել հայ-էստոնական համագործակցության հեռանկարները և նշել, որ առաջիկայում կքննարկի գործընկերների հետ Հայաստան այցելության հարցը:

«Ուրախ եմ, որ հայկական պատվիրակության այցն արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն: Իմ այցելության հիմնական նպատակն է կամուրջ հանդիսանալ էստոնացի և հայ մասնագետների միջև: Կարծում եմ՝ փոխադարձ այցելությունները լավագույն ճանապարհն են փորձի փոխանակման համար»,- ասել է Ռինա Կալյուրանդին:
Կարևորելով հայ-էստոնական բարեկամական կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, փոխնախարարն առաջարկել է խորացնել մշակույթի և ստեղծագործական ոլորտում գործող փոխհամագործակցությունը:

«Այդ նպատակով կարելի է դիտարկել նաև Էստոնիայում կազմակերպվող միջազգային մշակութային միջոցառումներին ՀՀ մշակութային գործիչների և խմբերի մասնակցության հնարավորությունը: Միաժամանակ Հայաստանում կազմակերպվող մշակութային միջոցառումներին պատրաստ ենք հյուրընկալել Էստոնիայի մշակութային գործիչներին»,- ամփոփել է նախարարի տեղակալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում