Արտաքին 3 տարի առաջ - 22:00 08-07-2023

Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու որոշումն ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի բացահայտ դրսևորումն է․ Զախարովա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային ինամթերք մատակարարելու որոշումն ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի հերթական բացահայտ դրսևորումն է։

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ-ի այս դիրքորոշումն ուղղված է Ուկրաինայում հակամարտությունն ու պատերազմը «մինչև վերջին ուկրաինացին» երկարացնելուն։ Նրա խոսքով՝ սա «Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հոգեվարքը երկարացնելու ցինիկ փորձ է՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերը»։

«Վաշինգտոնը քաջ գիտակցում է, որ ուկրոնացիների «խոստումները»՝ այդ անխտրական օգտագործման զենքերը «զգույշ» և «պատասխանատու» օգտագործելու մասին, արժեք չունեն։ Ինչպես տեղի է ունեցել ամեն անգամ, երբ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի ավելի շատ մահացու սպառազինության համակարգեր են հանձնվել»,- նշել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող