Արտաքին 4 տարի առաջ - 15:49 15-04-2022

ՌԴ-ն նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային $800 մլն-ի սպառազինություն մատակարարելու պատճառով. WP

Ռուսաստանը դիվանագիտական ​​նոտա է հղել ԱՄՆ-ին, որում իբր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից սպառազինության մատակարարումները Ուկրաինային մեծացնում են լարվածությունը Ուկրաինայում և կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post թերթը՝ հղում անելով փաստաթղթի պատճենին։

Նշվում է, որ նոտան հղվել է Կիևին Վաշինգտոնից 800 մլն դոլարի նոր ռազմական օգնության մասին հայտարարության ֆոնին: Ինչպես պնդում է թերթը, փաստաթուղթը ՌԴ դեսպանատան կողմից փոխանցվել է Պետդեպարտամենտին։

Պետդեպն այս տեղեկատվությունը դեռ չի հաստատել:

«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ ենք անում դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, ինչը ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- մեջբերում է WP-ն ենթադրյալ նոտան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի