Մամուլ 3 տարի առաջ - 08:34 06-07-2023

Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին քննարկում են ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու հարցը։ Նրանք ինտենսիվ հանդիպումներ են ունենում, երբեմն՝ բացօթյա սրճարաններում։ Քաղաքապետի միասնական թեկնածու է դիտարկվում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ԼՀԿ-ի թեկնածուն է։ Ինչ արդյունքներ կտան քննարկումները, պարզ կդառնա առաջիկայում։

Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել լուրը։ Չհաստատելով տեղեկությունը՝ նա ասաց, որ ինքն ու Խաժակյանն ընկերական հարաբերություններ ունեն, պարբերաբար հանդիպում-քննարկում են ընթացիկ քաղաքային հարցեր:

Խաժակյանն էլ նշեց, որ այս շրջանում տարբեր քննարկումներ է ունեցել տարբեր գործիչների հետ եւ չի բացառում, որ միասնական ձեւաչափ կլինի: Ավագանու ԲՀԿ ֆրակցիան ունի 5 անդամ, ղեկավարը Միքայել Մանրիկյանն է։ «Լույս» դաշինքն ունի 3 անդամ, որոնցից մեկը «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանն է՝ նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»