Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:35 05-07-2023

Հեղափոխական աղբը ՀՀ-ի վրա կարող է արժենալ 25 միլիոն դոլար

«Սանիթեք» ընկերությունը 2021 թվականի գարնանը հայց էր ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի։ Ընկերությունը հայտարարություն էր տարածել, նշել, որ «Սանիթեք»-ի վնասները ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը։

Արբիտրաժային դատարան դիմելուց շուրջ 2,5 տարի է անցել, սակայն ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես, երևանցիներին ոչինչ հայտնի չէ, թե ինչ փուլում է այս գործը։

Оragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք այս գործով որոշում կայացվե՞լ է, արդյոք «Սանիթեք» ընկերությունը հաղթե՞լ է, եթե այո, ապա քաղաքապետարանը փոխհատուցե՞լ է ընկերության վնասը, թե՞ ոչ։

«Ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան, նշված գործը դեռ ընթացքի մեջ է, փոխհատուցման հետ կապված որևէ վճիռ չկա»,- պատասխանեցին Երևանի քաղաքապետարանից։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սանիթեքն» ընդդեմ Հայաստանի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի գործով վճիռը միջազգային արբիտրաժային դատարանը կկայացնի ամենաուշը 1 տարուց․ «Գործը գտնվում է միջազգային արբիտրաժային վարույթում և դեռ ընթացքի մեջ է։ Սովորաբար նման գործերը տևում են 3-ից 3․5 տարի։ Ըստ իս՝ մի քանի ամսից վճիռը կկայացվի»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով իշխանություններին ապօրինի քրեական հետապնդումներ իրականացնելու մեջ և զգուշացրել, որ ՀՀ Կառավարությունը այլընտրանք չի թողել և իրենք ստիպված են դիմել միջազգային արբիտրաժ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան