ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընկերության, որպես իրավաբանական անձի, օրինական շահերին հասցված ցանկացած վնասի պատճառը պետք է գտնեն, որ միջոցներ ձեռնարկեն։ Պետրոսյանն ասաց նաև, որ տրանսֆորմատային ենթակայանի փոխարեն նորը պետք է կառուցեն կամ եղածը վերակառուցեն, որը տասնյակ կամ 100 մլն դրամ կարող է արժենալ։
Հիշեցնենք, որ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 11 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 25-30 տոննա յուղ։
Հրշեջները մոտ 4 ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ և մարել այն։
Մանրամասները՝ տեսանյութում։