Արտաքին 3 տարի առաջ - 23:30 04-07-2023

Աշխարհում աշխարհաքաղաքական հակասություններն ավելի սուր են դառնում. Պուտին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս աշխարհում աշխարհաքաղաքական հակասություններն ավելի սուր են դառնում, և տեղի է ունենում անվտանգության դեգրադացիա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտնն ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում իր ունեցած ելույթում։

Պուտինը շեշտել է, որ ՇՀԿ-ն ավելի ու ավելի ծանրակշիռ դեր է խաղում միջազգային գործերում։ Բացի այդ նա նշել է, որ կազմակերպությունն իրական ներդրում է ունենում խաղաղության և կայունության պահպանման, մասնակից պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման, ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հարցերում։

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ ներկայումս աճում են նոր համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի առաջխաղացման ռիսկերը։

«Դա հատկապես նշանակալի է ներկա պայմաններում, երբ ավելի սուր են դառնում աշխարհաքաղաքական հակասությունները։ Շարունակվում է միջազգային անվտանգության համակարգի դեգրադացիան։ Աճում են նոր համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի առաջխաղացման ռիսկերը՝ զարգացած երկրների պարտքերի անվերահսկելի կուտակման, սոցիալական շերտավորման և ամբողջ աշխարհում աղքատության աճի, պարենային և էկոլոգիական անվտանգության վատթարացման ֆոնին»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող