Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:15 07-01-2026

Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում

«Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է` նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են:
Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ։

Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ` փորձելով կանխել մարդկանց ակտիվությունը, հանրային-քաղաքական գործընթացներին նրանց ներգրավածությունն ու իրենց տեսակետները հանրային հարթակներում հնչեցնելը:

Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում, իսկ իր նախաձեռնած գործընթացների հիմնական մեխը վարչական ռեսուրսն է դառնում»։
Այս մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի