Արտաքին 3 տարի առաջ - 20:30 04-07-2023

Մեդվեդևը հայտնել է, որ 2023 թվականի հունվարից ՌԴ ԶՈՒ-ի շարքեր ավելի քան 185 հազար մարդ է ընդունվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հունվարի 1-ից հուլիսի 4-ը ռուսական զինված ուժերի շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ։

Ինչպես փոխանցում է ռուսական Коммерсантъ պարբերականը, այս մասին Մեդվեդևն ասել է պայմանագրային զինծառայողների հետ զինված ուժերի լրացուցիչ համալրման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերի շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ, որից մոտ 109 հազարը ռեզերվում է, և այլ կատեգորիաների քաղաքացի, որ պայմանագրով ծառայության է կանչվել»,- հայտնել է նա։

Վերջինս նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսին պայմանագրով ընտրության տեմպերն ավելացել են՝ հասնելով օրական 1400 մարդու։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հունիսի 24-ին Վագներ ՄՌԿ-ի կողմից իրականացված զինված ապստամբության փորձը չի փոխել քաղաքացիների վերաբերմունքը ուկրաինական ռազմաճակատում պայմանագրային ծառայության նկատմամբ։

Մեդվեդևը հավելել է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել գրեթե 10 հազար մարդ։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի