Արտաքին 3 տարի առաջ - 16:30 04-07-2023

Փաշինյանն ու Ալիևը կրկին համակարծիք են՝ ԱՄՆ-ն նպաստում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Ջո Բայդենին՝ այդ երկրի անկախության օրվա կապակցությամբ։

Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Փաշինյանը միևնույն ժամանակ բարձր էր գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որն, իր խոսքով, գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում:

ԱՄՆ նախագահին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս նույնպես հայտնել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում, խաղաղության համաձայնագիրը նախապատրաստելու գործընթացում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Ադրբեջանի ղեկավարը միևնույն ժամանակ ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ ներկայումս բարենպաստ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բարեկամության և համագործակցության վրա հիմնված, մի շարք ոլորտներում հասնելով ռազմավարական համագործակցության մակարդակի։ Նա մասնավորապես ընդգծել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները բոլոր փուլերում վճռականորեն և հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունը։ «Մենք հատուկ գնահատում ենք մեր երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում և ԱՄՆ-ի բազմակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող մասշտաբային տրանսպորտային ծրագրերին», - նշել է Ալիևը։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համակարծիք են, որ ԱՄՆ-ն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նման հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ինչպես Երևանն, այնպես էլ Բաքուն հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում նախապատվությունը տալիս են հենց վաշինգտոնյան հարթակին, որտեղ վերջին շրջանում ակտիվորեն բանակցություններ են վարում։





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի