Արտաքին 3 տարի առաջ - 22:00 27-02-2023

Հուսով եմ 2023 թվականը բեկումնային տարի կլինի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. Ալիևը` Լավրովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք այդ հարցում»,- ասել է Ալիևը։

Վերջինս միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ այդ երկրի արտաքին գործերի նախարար Լավրովին` այս գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնությունը, որպես Ադրբեջանի բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատոկ դեր ունի Բաքվի և Երևանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող