Ներքին 3 տարի առաջ - 10:08 04-07-2023

Ձկնիկ, լող տուր, լող արա, «Ուիգմորի» որսը թող արա

Մինչ ամբողջ հանրապետությունում պետպատվերով ծառայություններ ստանալու համար քաղաքացիները բառիս բուն իմաստով միմյանց «գլուխ են ջարդում», Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի սիրելի «Ուիգմոր» մանկական կլինիկան երկու օր է՝ գովազդում է, թե իրենց հիվանդանոցում պետպատվերով ծառայությունները հասանելի են բոլոր երեխաների համար։



Դժգոհ ծնողները գրոհում են այս «պոստը»՝ բազում մեկնաբանություններ գրելով, որ հիվանդանոցը ստում է, չկա նման բան, կոնսուլտացիան արժե 13 հազար դրամ և այլն։




Միևնույն ժամանակ, այսօր պետպատվերի ոդիսականի մասին մի սկանդալային գրառում էր կատարել Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։ «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ:

Հարգելի ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ուսումնասիրեք, օրինակ ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձը աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերը ընդունելը և հետևաբար գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»,- գրել է նա:

Մեր տեղեկություններով՝ «Ուիգմոր» կլինիկայի մի շարք բժիշկներ համատեղությամբ ՊԱԳ-ում փորձագետ են աշխատում, և երբ մանկական ծառայությունների պետպատվերի հայտեր են լինում, «Ուիգմորի» դեպքում հաստատվում են հեշտ, արագ և շատ հայտեր։

Արդյոք շահերի բախման, օրինականության, անհամաչափ մոտեցման խնդիր չկա՞ այստեղ, հուսանք՝ կզբաղվեն վերահսկող մարմինները։

Անահիտ Ավանեսյանի «սիրտը շատ տաք է» «Ուիգմորի» վրա, ուստի դժվար նա այս հարցով զբաղվի։ Ավելի վաղ գրել էինք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Ուիգմորի» շենքը հիվանդանոցը գնել/վարձակալել է Ավանեսյանի մորից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»